Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մոտ 3 հազար օտարերկրացի է բերման ենթարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմանորի գիշերը ՌԴ Սանկտ Պետերբուրգի կենտրոնից ոստիկանական բաժանմունքներ են տարվել ավելի քան 3 հազար օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանք բոլորը տարբեր խախտումներով են գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում։
Անօրինական միգրանտները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ 78.ru-ի փոխանցմամբ՝ ավելի քան 100 օտարերկրացու վտարում է սպառնում։
Ինչպես գրել է «Деловой Петербург»-ը, Ամանորից մի քանի ժամ առաջ Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը փաստաթղթերի զանգվածային ստուգում է իրականացրել քաղաքի կենտրոնական փողոցներում։