Անգլիան ցանկանում է ռազմական կենտրոն ստեղծել Վրաստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆSev.tv–ն գրում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի բազայի հիման վրա Անգլիան պատրաստվում է ռազմական հանգույց ստեղծել Վրաստանում գտնվող կենտրոնով։ Նման կարծիքով է sev.tv հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ կիսվել Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ռազմածովային դպրոցի ռազմա-քաղաքական աշխատանքի բաժնի պետ Ալեքսանդր Ռյաբցևը։ Նրա խոսքով այդ երկրներն արդեն սկսել են ակտիվ հակառուսական քաղաքականություն վարել։ Մասնավորապես, Հայաստանը լքել է Լեռնային Ղարաբաղը հենց Ռուսաստանին նսեմացնելու համար։
«Հիմա, փաստորեն, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, հիմքի վրա Վրաստանում ռազմական հանգույց է ստեղծվում։ Եվ ես կարծում եմ, որ այնտեղ բրիտանացիները մեզ համար կեղտոտ հնարքներ են նախապատրաստում։ Ես երկար մտածում էի, թե ինչո՞ւ Հայաստանը լքեց Լեռնային Ղարաբաղը։ Դե, նա փաստորեն հրաժարվեց նրանից, ընդ որում ոչ ոք նրան չստիպեց դա անել: Հայաստանը հիմա հակառուսական դիրքորոշում է խաղարկում և Լեռնային Ղարաբաղը պետք էր ապացուցել համար, որ տեսեք, Ռուսաստանը մեզ լքեց, Ռուսաստանը թշնամի է»,- բացատրել է Ալեքսանդր Ռյաբցևը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը