Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 5-ին՝ ժամը 17։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Սարյան, Արամի, Փարպեցու փողոցներով, Մաշտոցի պողոտայով (մասնակի), Ամիրյան, Աբովյան փողոցներով, Հյուսիսյին պողոտայով, Քոչինյան, Բյուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել են միջին և ցածր ճնշման գազատարներ, ինչի պատճառով հունվարի 5-ին ժամը 16։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։