Մբապեի նման խաղացողներն ավելի շատ իրավունքներ ունեն, քան մարզիչը. Լուիս Էնրիկե
ՍՊՈՐՏՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչու է նա հարձակվող Կիլիան Մբապեին Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի՝ 6-րդ դիվիզիոնի ակումբի հետ խաղում դաշտ դուրս բերել հիմնական կազմում: Հանդիպումն ավարտվել է ՊՍԺ-ի ջախջախիչ հաղթանակով` 9:0 հաշվով: Այս խաղում Մբապեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել՞
«Կիլիանն ուզում էր խաղալ, և երբ նա ուզում է խաղալ, ես նրան ասելու բան չունեմ: Նման խաղացողներն ավելի շատ իրավունքներ ունեն, քան մարզիչը։ Եվ երբ նա խաղում է, բոլորը հաղթում են. անձնակազմը, հանրությունը, մրցակիցները », – մեջբերում է RMC Sport- ը:
Այս հեթ-տրիկի շնորհիվ Մբապեն դարձել է ՊՍԺ-ի լավագույն ռմբարկուն Ֆրանսիայի գավաթի խաղարկության պատմության մեջ: Մբապեն ՊՍԺ-ում խաղում է 2018 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Աղբյուր ArmSport.am