Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները կմասնակցեն Սլովենիայի միջազգային մրցաշարին
ՍՊՈՐՏՀայաստանի հրաձգության հավաքականի անդամները 2024 թվականը կմեկնարկեն Սլովենիայի միջազգային մրցաշարին մասնակցելով
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 10-14-ը Սլովենիայի Ռուսե քաղաքում կմասնակցի «ISSF Grand Prix» միջազգային մրցաշարին։Թիմում ընդգրկված կլինեն Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը, Էլմիրա Կարապետյանը, Նարե Գաբրիելյանը (ատրճանակ մրցաձև) և Հրաչ Բաբայանը (հրացան մրցաձև):
Հավաքականի մարզիչներ Սեյրան Նիկողոսյանը և Անդրանիկ Այվազյանը կուղակցեն թիմին: