Ողբերգական դեպք՝ Շիրակում. պաթոլոգիանատոմիական կենտրոն է տեղափոխվել 1 ամսական տղա երեխայի դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այդ օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի պաթոլոգիանատոմիական կենտրոն է տեղափոխվել երեխայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 1 ամսական Արեն Ա.-ն է:
Հիվանդանոցում երեխայի հայրը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, իր տղան տանը հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: