Վոլգոգրադից նկարչուհի Իրինա Մաթևոսյանը Մոսկվայում կայացած ցուցահանդեսին ներկայացրել է դիզայներական տիկնիկներ
ՄՇԱԿՈՒՅԹՄոսկվայում բացվել է դիզայներական տիկնիկների երկրորդ ամենամյա ցուցահանդեսը։ Վոլգոգրադից հայ նկարչուհի Իրինա Մաթևոսյանը նույնպես մոսկովյան ցուցահանդեսին ներկայացրել է իր յուրօրինակ աշխատանքները։ Նա մոսկվացիներին և մայրաքաղաքի հյուրերին նվիրել է ամանորյա թեմայով բամբակյա խաղալիքներ։
Ցուցահանդեսը կազմակերպել է ռուս նկարչուհի, մշակույթի ոլորտում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր Սվետլանա Պչելնիկովան։ Ցուցահանդեսին ներկայացվել են 350 հեղինակների աշխատանքներ՝ ամբողջ Ռուսաստանից։
Իրինայի ամուսինը նկարիչ Գեորգի Մաթևոսյանն է, որի նկարները գտնվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Կանադայի, Ամերիկայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։