Գրեփլինգի ֆեդերացիայի մարզիկները 2023 թ. 15 մեդալ են նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում
ՍՊՈՐՏՀայաստանի գրեփլինգի ֆեդերացիան ամփոփել է 2023 թվականը՝ նշելով, որ 2023-ին ներ մարզիկները 15 մեդալ են նվաճել.
«Տարվա ընթացքում մասնակցել ենք մեծահասակների Եվրոպայի, ինչպես նաև U15, U17, U20, մեծահասակների և վետերանների աշխարհի առաջնությունների` ընդհանուր հաշվով նվաճելով 15 մեդալ, որից` 6-ը ոսկե, 3-ը՝ արծաթե, 6-ը՝ բրոնզե»,- գրել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը՝ առանձնահատուկ ընդգծելով նաև համաշխարհային կոմբատ խաղերին մեր մասնակցությունը, որտեղ Մայիս Ներսեսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը: