Ալիևը Հայաստանի մայրաքաղաքն անվանել է «հնագույն ադրբեջանական քաղաք»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«20-րդ դարում ադրբեջանական հողերը մաս-մաս փոխանցվեցին Հայաստանին», տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«1918 թվականին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծումից մեկ օր անց, Իրևան քաղաքը, ցավոք, փոխանցվեց Հայաստանին։ Չնայած սրա համար պատճառ չկար։ Սա հնագույն ադրբեջանական քաղաք է։ Ադրբեջանական ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ։ Իրևանի ջնջված պատմական տեսքն այսօր հաստատում է ադրբեջանական դարավոր ճարտարապետական ժառանգության առկայությունը։ Իրևանն այն քաղաքներից է, որտեղ ասես հին քաղաք չկա, ուղղակի ադրբեջանական քաղաք էր, որը քանդեցին ու ավերեցին»,- ասել է նա։
Ալիևն ասել է, թե «1918-ին ընդունված որոշումը մեծ պատմական հանցագործություն էր, ոչ թե սխալ, այլ հանցագործություն»: