Մինչև վերջին փամփուշտը պայքարեցինք ու սաղին կոտորեցինք
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԴասակի ավագ, Նարեկ Հայրապետյանը ծնվել է 1996թ ՀՀ Գորիս քաղաքում: Սովորել է Ակսել Բակունցի անվան թիվ առաջին դպրոցում: 2014 թվականի հունիսի 26 -ին զորակոչվել է բանակ: Զորացրվել է 2016 թվականի հուլսի 2-ին:
2016 թվականի ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը, երբ սկսվեցին ադրբեջանական հատուկ ջոկատայինների սանձարձակ գործողությունները Նարեկը Ջաբրաիլի պաշտպանական շրջանում էր: Նա իր զինակից ընկերների հետ մարտնչեց թշնամու թվային գերակշռություն ունեցող ջոկատների հետ:
Տղաներն ընկնելով շրջափակման մեջ խուճապի չմատնվեցին: Ճիշտ մարտավարությամբ ճեղքեցին օղակը, դուրս եկան շրջափակումից: Նորից գրոհի անցնելով հետ գրավեցին կորցրած դիրքը: Ցավոք Նարեկն իրենց կողքի դիրքում կորցրեց մարտական ընկերոջը ՝Ադամ Սահակյանին:
Պատմում է Նարեկը՝.
- Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կրակոցներ լսեցինք: Կողքի դիրքերից հայտնեցին, որ դիվերսիա էր, բայց հետո պարզվեց, որ դիվերսիա չէր այլ իրական պատերազմ: Գրադ, ականանետ, ուղղաթիռ, զորք ... Ականանետից խփում էին, հետո գրադ, տանկ ... Ես դիրքի ավագն էի, իմ հետ էին իմ 10 զինվորները, մենք կռվեցինք, պայքարեցինք մինչև վերջին փամփուշտը, խոցեցինք 2 տանկ ես ու ընկերս:
Որոշ ժամանակ հետո ես իմացա, որ կողքի դիրքը, որը 50 մետր հեռավորության վրա էր՝ գրավել են, որտեղ դիրքի ավագը Ադամ Սահակյանն էր, իմ ընկերը: Կապ տվեցի զորամաս ասեցի, որ մեր դիրքի վրա 15 տանկ է գալիս ու մենք Ակ-ից բացի ոչինչ չունենք: Ու էլի կռվեցինք, ընկերս վիրավորվեց ...
2 օր կռվեցինք, տանկը կանգնել էր մեր դիրքի խրամատի դեմը ու մեր վրա կրակում էր: Հազիվ ենք փրկվել, մինչև վերջին փամփուշտը պայքարեցին ու սաղին կոտորեցինք: