Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սպարտակ» մարզահամալիրը 5 մլրդ դրամով վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն. «Հետք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ «Հետք»-ը պարզել է գործարքի մանրամասները։

«Սպարտակ» մարզադաշտը կառուցվել է խորհրդային տարիներին և պատկանում էր նույնանուն կազմակերպությանը։ «Սպարտակ» մարզական կազմակերպությունը ստեղծվել է 1935 թ.-ին որպես միութենական կամավոր մարզական միավորում։ Արդեն 1987 թ.-ին կազմակերպությունն ընդգրկել է Խորհրդային Միության 4 մարզական միավոր։

Նույն թվականին այն վերանվանվել է «Հայաստան» մարզական միություն և Հայաստանի անկախացումից հետո ստացել հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Այդպես է մինչ օրս։

 

Կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է «Սպարտակ» մարզական միության ամբողջ գույքը՝ Հայաստանում գտնվող մարզադաշտերը, մարզասրահներ և մարզադպրոցներ։ Դրանց մի մասը հետագայում առանց շահույթ ստանալու նպատակի փոխանցվել է համայնքներին։ Օրինակ՝ Աբովյանի և Արմավիրի քաղաքային մարզադաշտերը։ Եղել է նաև օտարում։ Վաճառվել է Երևանում գտնվող հեծանվավազքի դպրոց-համալիրը, որի տեղում 2015 թ.-ին վեր է խոյացել «Հիլթն» հյուրանոցը։

«Հայաստան» մարզական միության երկարամյա նախագահ Ռազմիկ Ստեփանյանին 2019 թ.-ին փոխարինեց ՀԿ-ի ենթակա կառույցներից մեկը ղեկավարած Սոկրատ Պետրոսյանը։ Կազմակերպության նախագահ դառնալուց ընդամենը 2 տարի անց նա ստորագրեց «Սպարտակ» մարզահամալիրը վաճառելու պայմանագիրը։ Մինչ այդ կազմակերպության ղեկավար մարմնի՝ 21 հոգուց բաղկացած նախագահության կազմն է փոխվում, և նախագահությանն իրավունք է վերապահվում ՀԿ-ի գույքը գրավ դնել։ ՀԿ-ի նախագահության կազմում է հայտնվում Սոկրատ Պետրոսյանի ծանոթ, «Ստանդարտ պետրոլ» ՍՊԸ-ի սեփականատեր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արսեն Հովհաննիսյանը, որն էլ արտոնյալ պայմաններով ձեռք է բերում համալիրը։

«Հայաստան» մարզական ՀԿ-ի 2021 թ.-ի հուլիսի 14-ի արտահերթ ընդհանուր ժողովից մեկ ամիս անց կազմակերպության նախագահության կազմում հաստատված գործարար Արսեն Հովհաննիսյանը «Էվոկաբանկից» 1 միլիոն դոլար վարկ է վերցնում։ Որպես երաշխիք գրավադրվում է «Սպարտակ» մարզահամալիրը։ Համալիրը «Հայաստան» մարզական ՀԿ-ն սեփականաշնորհել է պայմանով՝ վաճառելու դեպքում Երևան համայնքին պետք է վճարեր սեփականաշնորհման պահի կադաստրային արժեքը՝ 500 միլիոն դրամ։ Մարզահամալիրի գրավադրումից հետո համայնքային բյուջե է վճարվում 500 միլիոն դրամը։

2023 թ.-ի սեպտեմբերի 4-ին ստորագրվում է մարզադաշտը և մարզադահլիճները վաճառելու պայմանագիրը։ Գնորդը «Ստանդարտ պետրոլ» ՍՊԸ-ի սեփականատեր Արսեն Հովհաննիսյանի որդու՝ Սերգեյ Հովհաննիսյանի հիմնած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն է։ Համալիրը վաճառվել է 5 միլիարդ 20 միլիոն դրամով, սակայն գումարը ՀԿ-ին պետք է վճարվի մինչև 2028 թ.-ը՝ առանց կոնկրետ ժամանակացույցի։ Համալիրը ձեռք բերելուց հետո «էկո պետրոլ» ՍՊԸ-ն այն կրկին գրավադրել է «Էվոկաբանկում»՝ այս անգամ 4 միլիոն դոլար վարկի դիմաց։

Ուշագրավ է, որ համալիրը վաճառվել է ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային արժեքից մի բան էլ ցածր գնով։ Ագաթանգեղոս 6 հասցեի գույքի կադաստրային արժեքը 6 միլիարդ դրամ է։ Մինչդեռ համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով։

Երևանի Ագանթանգեղոս 6 հասցեում գտնվող Սպարտակ մարզահամալիրը զբաղեցնում է 2 հեկտար հողամաս։ Մարզադաշտից բացի, անշարժ գույքի կազմում է ներառված 10 հազար 844 քմ մակերես ունեցող մարզադահլիճը, 836 քմ մակերես զբաղեցնող վարչական շենքն ու եւս մեկ մարզադահլիճ, ծանրամարտի և բռնցքամարտի մարզադահլիճը՝ 539 քմ, սուսերամարտի դահլիճը՝ 275 քմ, եւս մեկ վարչական շենք՝ 1701 քմ, թեթև ատլետիկայի մանեժը՝ 1509 քմ և այլ շինություններ։

«Էկո պետրոլ» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկը հիմնադրումից հետո ընդլայնվել է։ ՍՊԸ-ն այժմ 4 բաժնետեր ունի։ Նրանք են՝ Արսեն Հարությունյանի որդին՝ Սերգեյ Հարությունյանը, Լևոն Բաբոյանը, Արամ Գևորգյանը և Ալբերտ Երիցյանը։ Վերջին բաժնետերը տարիներ առաջ ողջ ունեցվածքը կորցրած գործարար, Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի թոռն է՝ գործարարի որդիներից Ռոբերտ Երիցյանի որդին։

«Հայաստան» մարզական ՀԿ նախագահը շահավետ է համարում գործարքը

2019 թ.-ից «Հայաստան» մարզական ՀԿ-ն ղեկավարող Սոկրատ Պետրոսյանը մեր հանդիպման ժամանակ ասաց, որ տարբեր ժամանակներում փորձել են մարզադաշտը վերցնել ՀԿ-ից, պետական ֆինանսավորումն են կրճատել, գույքահարկն է թանկացել, իսկ ԿԳՄՍ նախարարությունից ակնարկել են՝ «սեփականության իրավունքով գույք ունեք, վաճառեք և այդ գումարով պահեք մարզադպրոցները»։ ՀԿ-ի նախագահը շահեկան է համարում մարզահամալիրի վաճառքի գործարքը։

«Արսեն Հովհաննիսյանին ինչպե՞ս եք գտել, ի՞նքն է ձեզ գտել, թե՞ դուք՝ իրեն»,- հարցրինք Սոկրատ Պետրոսյանին։ «Մենք շատ շուտվա ծանոթներ ենք։ 20 տարի առաջ ենք ծանոթացել Մեղրիում։ Արսեն Հովհաննիսյանին բերել ենք այն ժամանակ, երբ պայմանավորվել ենք, որ հողի գումարները կմուծի»,- պատասխանեց Սոկրատ Պետրոսյանը՝ նշելով, որ ընկերներով քննարկել են ելքերի որոնումը և որոշել են վաճառել գույքը՝ պայմանով, որ գնորդը տարածքը կառուցապատելուց հետո ՀԿ-ին 3000 քմ մակերեսով մարզադահլիճներ հատկացնի։ Այսինքն՝ պայմանագրի գինը՝ 5 միլիարդ դրամը, ՀԿ-ին չի հատկացվելու, դրան համարժեք կառուցապատված տարածք են ստանալու։ Երևանի կենտրոնում 5 միլիարդ դրամով 2 հեկտար տարածքը վաճառելը ՀԿ-ի նախագահը էժան չի համարում։ Դիտարկմանը, որ վազքուղին կորցնում եք և ընդամենը 3000 քմ տարածք եք ստանալու, Սոկրատ Պետրոսյանը հակադարձում է, որ վազքուղին ոչ մի ստանդարտի չի համապատասխանել։

ՀԿ-ի գույքը նախկինում հանրային գույք է եղել և մարզական նպատակով օգտագործելու համար է փոխանցվել «Հայաստան» ՀԿ-ին։ «Արդյոք ճիշտ եւ արդար է համարում հանրային գույքը նման կերպ տնօրինելը, չի կարծո՞ւմ, որ պետությունը կարող է հարցեր ունենալ» դիտարկմանը Սոկրատ Պետրոսյանը պատասխանեց․ «Պետությունը հարցեր ունեցել է, տվել է։ Պետության գումարներն էլ մուծել ենք։ Հողի փողն էլ ենք մուծել, շահութահարկն էլ ենք մուծել։ Ես սպորտը նորից պահպանում եմ։ Այնպես չի, որ սպորտը չեմ պահպանում։ Կարող է պետական դպրոցներում էրեխեքից փող են հավաքում, թող մեկը մտնի մեր դպրոցներ և ասի, որ էրեխեքը մի դրամ փող են տվել՝ 1000 դրամ անդամավճարից բացի»։ Հարցին՝ սա շահավե՞տ գործարք է սպորտի համար, Սոկրատ Պետրոսյանը պատասխանեց․ «Այո, և՛ սպորտի համար, և՛ սպորտի աշխատակիցների համար։ Մեր կազմակերպության աշխատակիցների համար»։ Սոկրատ Պետրոսյանը նշեց, որ մարզահամալիրի դահլիճները չեն փակվելու, տարածքում կառուցապատումն արվելու է փուլ-փուլ, իրենք տեղափոխվելու են կառուցապատված մաս, որից հետո նոր պետք է քանդվեն գործող դահլիճները։ ՀԿ-ի նախագահի խոսքով՝ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն, գույքը գնելուց բացի, ՀԿ-ին ֆինանսական օժանդակություն է հատկացնում։

Նշենք, որ «Հայաստան» մարզական ՀԿ-ի և «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի միջև կնքված տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրում որևէ կետ չկա, որ գնորդը պարտավոր է վաճառողին 5 միլիարդ դրամի փոխարեն կադաստրային արժեքով 3000 քմ գույք փոխանցել, ինչպես պնդում է Սոկրատ Պետրոսյանը։

2010 թ.-ից մինչ օրս 4 միլիարդ դրամ է հատկացվել ՀԿ-ին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տվյալների համաձայն` ամեն տարի արտադպրոցական դաստիարակության ծրագրով ֆինանսական հատկացումներ են արվել «Հայաստան» մարզական ՀԿ-ին։ 2010-2023 թթ.-ին պետական բյուջեից 4 միլիարդ 254 միլիոն դրամ է հատկացվել մարզական կազամակերպությանը։

Երևանի քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ հեծանվահրապարակի պահպանման և շահագործման նպատակով մայրաքաղաքի բյուջեից 2017-2021 թթ. 221 միլիոն դրամ է հատկացվել «Հայաստան» մարզական ՀԿ-ին։

«Սպարտակ» մարզադաշտը կառուցապատվելու է

Մարզահամալիրի նոր սեփականատերը տարածքը կառուցապատելու է։ «Էկոպետրոլ» ՍՊԸ-ի տնօրեն Զարինե Ստեփանյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ մարզադաշտի փոխարեն նախատեսվում է կառուցել բնակելի էկո թաղամաս, որը ներառելու է մարզական կոմպլեքս էկո համալիր։

«Մարզադաշտի տարածքը նույնպես կառուցապատվելու է նոր չափորոշիչներով, որը համաձայնեցվելու է «Հայաստան» մարզական ՀԿ-ի խորհրդի հետ։ Մեր ընկերությունը և «Հայաստան» մարզական ՀԿ-ն ունեն համաձայնագիր, որ այդ տարածքում մենք կառուցելու ենք ժամանակակից մարզային համալիրներ տարբեր սպորտաձևերի համար։ Լինելու են բոլոր այն մարզադահլիճները, որոնք կան հիմա, բայց շատ ավելի բարձր մակարդակի և այսօրվա չափորոշիչներին համապատասխան»,- հայտնել է ընկերության տնօրենը։ Ներդրումների վերաբերյալ հարցին էլ «Էկոպետրոլ» ՍՊԸ-ի տնօրենը պատասխանել է, որ ներդրումների ծավալը քննարկման փուլում է, իսկ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է վարկային և անձնական միջոցներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиАрхиепископ Баграт Галстанян: Настали времена украденной чести и радости Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня НезависимостиОт имени Сержа Саргсяна утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» Архиепископ Езрас Нерсисян освятил новую армянскую церковь в селе Шаумяновском Ростовской области США гордятся тем, что продолжают поддерживать Армению – Блинкен «Интер» на своей официальной странице отметил, что Генрих Мхитарян уже сыграл в клубе 100 матчей «Здесь я понял, что мне хочется много снимать Родину»: Виген Ананян Мэр Еревана направил поздравительное послание по случаю Дня Независимости Республики Армения Число погибших при израильском ударе в Ливане выросло до 12 «Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия для Республики Армения» - Аршак КарапетянГлава делегации ЕС в Армении поздравил республику с Днем независимости По следам скандальных записейГрайр Гегамян назначен военным атташе Армении в США Поправки в Конституции должны быть направлены не на отказ от исторической правды, а на сохранение государственности и территориальной целостности: Аршак КарапетянЗахарова заверила о скором суде над азербайджанскими убийцами миротворцев РФ в Нагорном Карабахе Нефть Brent подешевела до $74,68 за баррель Рубен Варданян – Пашиняну: Каждый думает о действиях другого, исходя из моделей и принципов своей жизни ABC: Израиль 15 лет готовил операцию по подрыву пейджеров в Ливане СМИ: В центре Еревана произошла потасовка с участием десятков человек «Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг? BBC: Что происходит с Рубеном Варданяном и другими армянами в азербайджанских тюрьмах Brent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в США В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим Лига чемпионов: Матчи дня Восьмилетняя девочка угнала автомобиль у собственной матери и 25 минут каталась на нем Всё тайное рано или поздно становится явным Сколько снарядов нужно купить, чтобы эти Индийские артиллерийские средства дали результат? Аршак КарапетянВ армянских церквях России и Беларуси отметили праздник Воздвижения Животворящего Креста Господня Brent торгуется у $71,6 за баррель Статуя богини Анаит доставлена из Великобритании в Армению В Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии Еревана Два человека пострадали в ДТП в Лорийской области Летевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в Астрахани Архиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партии Задержан глава военного представительства Минобороны РФ «Подарок» власти Аршаку КарапетянуОтношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак КарапетянВИДЕО։ Диаспора имеет серьзный потнциал для обеспечения безопасности Армении: КарапетянДТП в Ереване: водитель скончался в больнице В МИД РА 16 сентября состоится официальная встреча министров иностранных дел Армении и Франции Оверчук о разблокировке коммуникаций: Россия готова помогать, исходя из принципов суверенитета и юрисдикции Армении После проливного дождя Ереван вновь затопило Рукописную Библию XIV века продали почти за $7 млн. Диаспора имеет серьезный потенциал для обеспечения безопасности Армении: КарапетянУкраинские силы не в состоянии использовать западное оружие: Путин Директор Национального центра ожогов и дерматологии: Число обращающихся к нам людей увеличивается Состоялся телефонный разговор премьер-министра Пашиняна с госсекретарем США Энтони Блинкеном Армянские журналисты вновь примут участие в литовском футбольном турнире 13-летний саксофонист Микаел Арутюнян получил Гран-при нидерландского международного конкурса
Самое популярное