ՄԱԿ-ը նախատեսում է 2024 թվականին Ուկրաինային հատկացնել 3,1 միլիարդ դոլար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ը նախատեսում է 2024 թվականին 3,1 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ Ուկրաինայում 8,5 միլիոն մարդու օգնության համար, հայտնում է Reuters-ը։
Ավելի քան 14,6 միլիոն մարդ կամ Ուկրաինայի բնակչության 40%-ը 2024 թվականին հումանիտար օգնության կարիք կունենա՝ ռուսական լայնածավալ ներխուժման պատճառով։
Հակամարտությունը նաեւ ստիպել է մոտ 6,3 միլիոն մարդու փախչել արտերկիր:
Չորս միլիոն մարդ, այդ թվում, գրեթե մեկ միլիոն երեխա, երկրում շարունակում են տեղահանված մնալ: