Հոսեյնի. Ալիևը փորձում է Հայաստանին զրկել տարանցման հնարավորություններից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱլիևը նորից ակտիվացել է և սկսել է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, սակայն Հայաստանում Իրանի դեսպանն արձագանքեց այս պնդումներին՝ ասելով, որ Իրանը դեմ է միջանցքին և աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին։
«Ալիևի թիկունքում այլ ուժեր կան, որոնք օգտագործում են նրան տարածաշրջանը մշտական լարվածության մեջ պահելու և թույլ չտալու, որ իրական խաղաղության հասնեբ։ Խոսքը Թուրքիայի, Իսրայելի եւ այլ երկրների մասին է։
Իրանի միջոցով Ադրբեջանի և Նախիջևանի կապը Թեհրանին լծակներ է տալիս Անկարայի և Բաքվի վրա: Սա բխում է և՛ Իրանի, և՛ Հայաստանի շահերից։ Սա հենց այն այլընտրանքն է, որը Թեհրանն առաջարկել է Ադրբեջանին»,- նշել է փորձագետը։
Նրա խոսքով, Բաքուն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը առաջ տանելով, փորձում է թույլ չտալ տարանցիկ ճանապարհների բացում Հայաստանով, այլ ցանկանում է, որ դրանք անցնեն միայն Ադրբեջանով։