ԱՄՆ-ի կողմից ռուսական ակտիվների բռնագրավումը չի կարող հետևանքներ չունենալ. Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎաշինգտոնը չի տեղեկացրել Մոսկվային Սպիտակ տան վարչակազմի կողմից ռուսական ակտիվների բռնագրավման որոշմանը սատարելու մասին, Միացյալ Նահանգների հետ շփման ուղիներ գրեթե չկան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե խոսքը մեր ունեցվածքի նկատմամբ անօրինական գործողությունների հնարավորության մասին շատ սադրիչ հայտարարության մասին է։ Սա չի կարող լուրջ հետևանքներ չունենալ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Ազգային անվտանգության խորհրդի` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ուղղված նոտան, հայտնել էր, որ Սպիտակ տունն աջակցում է ՌԴ սառեցված ակտիվների բռնագրավման օրինագծին։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը ցանկանում է համակարգել գործողությունները G7-ի այլ երկրների հետ, որպեսզի նվազեցնի օտարերկրյա ներդրողների կողմից ԱՄՆ-ի նկատմամբ վստահության նվազեցման ռիսկը։