Այս հրաշք դիմակը հեշտությամբ կվերացնի սև կետերն ու անցանկալի բեղիկները
ՎԻԴԵՈՍա դիմակթաղանթ է, որը բառացիորեն ամբողջ կեղտը հանում է ծակոտիներից: Այն նաև կազատի դեմքի անցանկալի մազերից, կձգի դրա ուրվագիծը:
Հրաշք դիմակ
Անհրաժեշտ բաղադրիչները՝
1 ձու Թղթե անձեռոցիկ Կիրառումը՝
1. Սպիտակուցն առանձնացրու դեղնուցից: Քեզ պետք կլինի միայն սպիտակուցը:
2. Մաքրքիր դեմքդ, սրբիչով չորացրու: Քսիր սպիտակուցը: Աշխատիր այն հավասարաչափ բաշխել:
3. Թղթե անձեռոցիկ դիր ամբողջ դեմքիդ վրա: 4. Անձեռոցիկների վրայից սպիտակուցի ևս մեկ շերտ քսիր:
5. Դիմակը թող 40 րոպե: Այդ ընթացքում այն կկոշտանա: Մաշկի ձգվածության զգացում կունենաս, դա նորմալ է: Նշված ժամանակի ավարտից հետո սկսիր զգուշությամբ և դանդաղ հանել դիմակը ներքևից վերև ուղղությամբ: Հետո մաշկդ խոնավեցրու թեթև ամենօրյա քսուքով
Արդյունքը զգալի է արդեն առաջին օգտագործումից հետո: Դու անիջապես կզգաս՝ ինչպես է մաշկդ շնչում, հանած դիմակը տեսնելով՝ կիմանաս, թե որքան տարատեսակ կեղտ կար նույնիսկ փոքր ծակոտիներում:
Այս պրոցեդուրան արա շաբաթական մեկ անգամ դեմքիդ մաքրությունը պահպանելու համար կամ ըստ անհրաժեշտության, եթե մաշկդ հակված չէ ծակոտիների արագ խցանման: Կարող ես ձվի սպիտակուցին կիտրոնի հյութ կամ ակտիվացված ածուխ ավելացնել: