Թուրքիան չի մասնակցում Դավոսի գագաթնաժողովին Գազայի պատերազմի վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով. Bloombeгg
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խնդրել է թուրք պաշտոնյաներին չմասնակցել այս շաբաթ Դավոսում կայանալիք WEF-ի գագաթնաժողովին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ կազմակերպիչների դիրքորոշման պատճառով, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
«Ֆինանսների նախարար Մեհմեթ Սիմշեքը ծրագրում էր մասնակցել քաղաքական և բիզնես առաջնորդների տարեկան հանդիպմանը, քանի դեռ Էրդողանը, ով քննադատել էր Իսրայելի վարչակազմը Գազայի պատերազմին, չխանգարեց նրան»,- գրում է գործակալությունը։
Նշվում է, որ Թուրքիայի ղեկավարի նման որոշումը կարող է բարդացնել Անկարայի՝ համաշխարհային ներդրողների հետ փոխգործակցության փորձերը։