Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանում առավոտյան ժամը 7.20-ին 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնել է Աթենքի ազգային աստղադիտարանի գեոդինամիկայի ինստիտուտը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Արգոլիկ ծոցի կենտրոնում՝ Լեոնիդիո քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք և Աթենքից 97 կմ հարավ-արևմուտք։
Գեոդինամիկայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 14,5 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել են երեք հետցնցումներ՝ 2,5-ից 3,2 մագնիտուդով:
Ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։