Խարկովում 26 գյուղ է տարհանվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽարկովի մարզի իշխանությունները հայտարարել են Կուպյանսկի շրջանի Կոնդրաշևի և Կուրիլովի համայնքներից պարտադիր տարհանման մեկնարկի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով նահանգապետ Օլեգ Սինեգուբովի հայտարարությունը։
«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրավիճակը՝ մտցնում ենք Կուպյանսկի շրջանի Կոնդրաշևի և Կուրիլովի համայնքներից բնակչության պարտադիր տարհանում»,- հայտարարել է նա:
Սինեգուբովը հստակեցրել է, որ ընդհանուր առմամբ տարհանման ենթակա է նշված համայնքների 26 գյուղ: Նրա խոսքով՝ տարհանվածները կապահովվեն բնակարանով և այլ աջակցությամբ՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների հաշվին:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ նշված բնակավայրերում գտնվում է 3043 մարդ, այդ թվում՝ 279 երեխա։
Դեկտեմբերին հաղորդվել էր, որ Սումիի մարզի 19 բնակավայրերից, որոնք սահմանակից են Ռուսաստանին, բնակչությունն ամբողջությամբ դուրս է բերվել: