Իրանը հայտարարել է, թե Ռուսաստանին անօդաչու սարքեր չի մատակարարել Ուկրաինայում գործողությունների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական կողմը երբեք Ռուսաստանին չի մատակարարել անօդաչու թռչող սարքեր կամ հրթիռներ՝ Ուկրաինայում օգտագործելու համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, փոխանցում է IRNA-ն։
«Մենք Ռուսաստանին չենք փոխանցել ո՛չ անօդաչու թռչող սարքեր, ո՛չ հրթիռներ՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար»,-ասել է իրանցի նախարարը։