ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հունվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-չկան
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1899 – ծնվել է թատերագետ, գրականագետ Վահրամ Թերզիբաշյանը:
1906 –ծնվել է երաժշտագետ Աշոտ Սաթյանը:
1935 - ծնվել է վիրաբույժ-ուռուցքաբան Փարավոն Ադամյանը:
1954– ծնվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, մանկավարժ Թովմաս Պողոսյանը:
1990- հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ջոկատները գրավել են ադրբեջանական գյուղ-էսկլավ Քյարքին:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բուլղարիայի հետ:
1992– հիմնվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
2001- Ֆրանսիական սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2005-Հայ խաղապահների 46 հոգուց բաղկացած զորախումբը մեկնել է Քուվեյթ, որտեղ մի քանի օր դասընթացներ անցնելուց հետո տեղափոխվել է Իրաք:
2008-Բուլղարիայի խորհրդարանը մերժել է ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած չորս նախագծերը, որոնցով առաջարկվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
- Հանրային հեռուստատեսության եթերում կայացել է Շուշի-Բեթղեհեմ հեռուստակամուրջը, հեռուստակամուրջի նախնական արդյունքներով, ներդրումային ծրագրերի փաթեթի և հանգանակությունների գումարային ծավալը կազմել է շուրջ 5.7 միլիոն դոլար։ Ստացվել են նաև Շուշիում ներդրումներ կատարելու գործնական առաջարկներ։
2014-Երևանում կայացել է բազմամարդ հավաք-երթ ընդդեմ պարտադիր կուտակայինի:
2021-Արսեն Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից և նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
52 մ.թ.ա. — Ապպիևյան ճանապարհին հռոմեացի քաղաքական գործիչ Պուբլիոս Կլավդիոս Պլուտարքոսը սպանվել է Միլոնա Պապպիանի զինված ստրուկների հետ ընդհարման արդյունքում:
1535– իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսարոն հիմնել է Պերուի ներկայիս մայրաքաղաք Լիման:
1654 —կայացել է Պերեյասլավյան ռադան, որի ժամանակ որոշում է ընդունվել Զապորոժյեի զորքերի տարածքները միավորել Ռուսական թագավորության հետ:
1677 —վախճանվել է հոլլանդացի գործիչ, Քեյփթաունի հիմնադիր Յան վան Ռիբբեկը:
1689 — ծնվել է ֆրանսիացի գրող և փիլիսոփա Շարլ Լուի դե Մոնտեսքյուն:
1778– անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնաբերել է Հավայան կղզիները և անվանել այն Սանդվիչի կղզիներ:
1871 —Փարիզի մոտ գտնվող Վերսալյան պալատում ֆրանսիացիների կողմից պարտությամբ ավարտված ֆրանս-պրուսական պատերազմի արդյունքում հայտարարվել է Գերմանական կայսրության ստեղծումը:
1884 –վախճանվել է ժառանգականության մասին տեսության հիմնադիր Գրեգոր Մենդելը:
1919– սկսվել է Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի ժամանակ ստորագրվել են Առաջին համաշխարհային պատերազմի խաղաղության պայմանագրերը:
1926 —ԽՍՀՄ-ում էկրան է բարձրացել ««Պոտյոմկին» զրահանավը» կինոնկարը:
1936– վախճանվել է անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր Ռադյարդ Կիպլինգը, որը հայտնի է դարձել «Ջունգլիների գիրքը» երկով, որի հիման վրա էլ նկարահանվել է «Մաուգլի» մուլտֆիլմը:
1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Վյազմայի օդա-դեսանտային օպերացիան:
1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային զորքերին հաջողվել է ճեղքել Լենինգրադի բլոկադան՝ շրջափակումը:
1955– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և երաժիշտ, Օսկարի դափնեկիր Քևին Քոսթները:
1962 —ծնվել է վրացի ռուսաստանի երգչուհի Թամարա Գվարցիտելին:
1982 – վախճանվել է չինացի ականավոր պատմաբան, մարդաբանական մասնագետ և ազգագրագետ Հոան Խիանֆանը:
1983 —տեղի է ունեցել միջին հեռահարության ամերիկյան «Պերշինգ» հրթիռների Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում տեղակայումը, որը բերել է Սառը Պատերազմի նոր ալիքի զարգացման:
2012 —Վիքիպեդիան մեկ օրով փակել է իր անգլիալեզու կայքի մուտքը որպես բողոքի նշան ԱՄՆ-ում քննարկվող համացանցային ծովահենության դեմ պայքարի օրենքի նախագծի:
Կ. Խաչիկյան