Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Կայսերի նահանգում՝ երկրի կենտրոնական հատվածում, 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Յահյալա շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մոսկվայի ժամանակով 09.05-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 18,98 կմ խորության վրա։