Գագիկ Խաչատրյանը ստիպված է ներկայանում դատական նիստերին. փաստաբան
ԻՐԱՎՈՒՆՔԳագիկ Խաչատրյանը ստիպված է ներկայանում դատական նիստերին։ Այդ մասին այսօր ՊԵԿ նախկին նախագահի գործով դատական նիստի ժամանակ ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ բոլոր դատական նիստերից առաջ Խաչատրյանը ցավազրկողներ է ստանում, որպեսզի կարողանա նստել ու իր ներկայությունն ապահովել նիստերին։
«Երևանի քրեական դատարանը հարցում է ուղարկել առողջապահական համակարգին, տեղեկացել, թե ինչպես է նրա վիճակը։ Ապա Գերմանիայի կլինիկայից էլ է գրություն եկել, որ Գագիկ Խաչատրյանը կարող է իրենց մոտ բուժում ստանալ ու Գերմանիա մեկնելն անհրաժեշտություն է, սակայն այդ հարցը դատարանը չի էլ քննել»,- նշեց Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով՝ 2019 թվականից սկսած իրենք այս հարցն են բարձրացնում, բայց այն դեռ լուծում չի ստանում։
«Մենք միջնորդում ենք, որ դատարանը թույլատրի Գագիկ Խաչատրանին մեկնել Գերմանիա, բայց դատարանը մեր բոլոր այդ միջնորդությունները խուսափում է քննել»,- նշեց փաստաբանը։
Այսինքն, ըստ նրա՝ 2019-ից իրենք պայքարում են Գագիկ Խաչատրյանի առողջության համար։