Էկոնոմիկայի նախարարությունը նշանառության տակ է առել Ճապոնիայի շուկան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանը կմասնակցի «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը տեղի է ունենալու Օսակայում ապրիլի 13-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը։
Նախատեսվում է, որ ցուցահանդես կայցելի մոտ 28 մլն մարդ։ Ճապոնիայի Օսակա քաղաքում կայանալիք «Ապագա հասարակության ստեղծումը մեր կյանքի համար» խորագրով ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով հանձնակատար է նշանակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված կլինի ամենաբարձր «Ա» դասի տաղավարով և հիմնականում 4 ուղղություններով՝ ժամանակակից կրթություն, բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, հայկական ուտեստներ և գինի։ Տաղավարը հագեցած կլինի բարձրտեխնոլոգիական լուծումներով, այդ թվում արհեստական բանականության և թվային այլ լուծումների օգնությամբ։
Արտահանումը խթանելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունն աշխատանքներ է իրականացնում ոչ ավանդական շուկաներ հայկական ապրանքներ արտահանելու ուղղությամբ և այս տեսանկյունից ճապանական շուկան ևս շատ հետաքրքիր է։