ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հունվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Իսլանդիա՝ Թորրաբլոութի օր, Լեհաստան՝ Պապիկների օր, Ուկրաինա՝ Միավորման օր, Ռուսաստան՝ Հակաօդային պաշտպանության ուժերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1876 – ծնվել է ամերիկահայ քանդակագործ Հայկ Բադիկյանը, որը մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոյում:
1921 - ծնվել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը:
1922– ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Սուրեն Աղաբաբյանը:
1936– վախճանվել է նշանավոր գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը, որը ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում:
1974 - Վիկտոր Համբարձումյանն ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ:
1979– վախճանվել է նշանավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը:
1992 – Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումներն ազատագրել են Կրկժան գյուղը՝ Ստեփանակերտի մոտ:
1993-Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողով, որտեղ ստորագրվել է ԱՊՀ-ի կանոնադրությունը:
2001-հրազենից սպանվել է Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն Օնիկ Արշակյանը:
2004-Վերաքննիչ դատարանն առանց բավարարման է թողել «Հոկտեմբերի 27»-ի գործով երեք ամբաստանյալների բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի՝ անփոփոխ թողնելով դատավճիռը:
2007-Ստամբուլի «Ակոս» թերթի հրատարակչական խորհուրդը` թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից երեք օր անց, վերսկսել է աշխատանքները և թերթի նոր գլխավոր խմբագիր է նշանակել Էթիեն Մահչուբյանին:
- թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը:
2014 —Կիևի Գրուշևյան փողոցում ընդհարման ժամանակ սպանվել է Եվրոմայդանի ակտիվիստ, Ուկրաինայի հերոս Սերգեյ Նիգոյանը:
2018-Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել անգլիական «Արսենալ» ակումբի հետ:
2019-Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվել և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:
2020-Սպանդանոցներ-անասնապահներ թնջուկը հանգուցալուծվել է կառավարության նոր սպանդանոցների կառուցման ճանապարհային քարտեզով, որն օրենքի ուժ մտնելու ժամկետ է սահմանել հուլիսի 1-ը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1561 –ծնվել է անգլիացի փիլիսոփա, պատմաբան Ֆրենսիս Բեկոնը:
1666 —վախճանվել է Բաբուրիդների կայսրության փադիշահ, Թաջ-Մահալի ստեղծող Շահ-Դջահանը:
1573 —ծնվել է ֆլամանդրացի բարոկկոյի դարաշրջանի գեղանկարիչ և գծանկարիչ Սեբաստիան Վրանսկը:
1724 —Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրամանագիր է արձակել, ըստ որի պետական ծառայողները պետք է իմանան օրենքները և կանոնները, և բացառել է դրանք չիմանալու հետևանքով դրանք չկատարելը և արդարանալը:
1788 - ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը;
1796 —ծնվել է ռուս քիմիկոս, դեղագործ և ռուտենիում քիմիական էլեմենտի հայտնագործող Կարլ Կլաուսը:
1798 —վախճանվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել էր Գեորգիևյան տրակտատը:
1879 —անգլո-զուլուսական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Իզանդլվանիի մոտ:
1898 - ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնը:
1901– վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան:
1904 —ծնվել է խորհրդային մանկական գրող Արկադի Գայդարը (իսկական ազգանունը Գոլիկով):
1905– Սանկտ Պետերբուրգում սկսված գործադուլով սկսվել է ռուսական առաջին հեղափոխությունը: Այս օրը Ռուսաստանի պատմության մեջ մտել է «արյունոտ կիրակի» անվանմամբ:
1906 —ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ռոբերտ Իրվին Հովարդը:
1908 - ծնվել է խորհրդային ֆիզիկոս Լև Լանդաուն:
1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են Շինգլ գործողությունն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:
1946– Իրանի տարածքում քրդերը հռչակել են իրենց Մեհաբադյան հանրապետությունը, որը կազմալուծվել է նույն թվականի դեկտեմբերին:
1969– ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնևի վրա մահափորձ է իրականացրել Մոսկվայում:
1973 —ԱՄՆ-ի Գերագույն դատարանն օրինականացրել է աբորտները:
1980 —այլախոհ ակադեմիկոս Անդրեյ Սախարովն աքսորվել է Գորկի քաղաք:
1993 - վախճանվել է ճապոնացի արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն:
2002 —դադարել է հեռարձակվել ТВ-6 հեռուստաալիքը:
2005 —Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Կիմ Կե Գվանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դարձել է ատոմային տերություն:
2006 - Էվո Մորալեսը դարձել է Բոլիվիայի առաջին ծագումով բնիկ նախագահը։
Կ. Խաչիկյան