Բավարիան որոշում է կայացրել Տուխելի ապագայի վերաբերյալ
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիան» որոշում է կայացրել թիմի մարզիչ Թոմաս Տուխելի ապագայի վերաբերյալ։
Ըստ Bayern & Germany-ի՝ գերմանական գրանդի ղեկավարությունը չի պատրաստվում աշխատանքից հեռացնել մասնագետին, չնայած Բունդեսլիգայում գրանցած անկայուն արդյունքներին։
Ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը ցանկանում է, որ Տուխելը շարունակի աշխատել թիմում։ Տուխելի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ:
Այս պահին մյունխենյան գրանդը 7 միավորով հետ է մրցաշարային աղյուսակի առաջատար «Բայերից»: