Յուվենտուսը փոխարինող է գտել Ալեգրիին
ՍՊՈՐՏ«Յուվենտուսը» կարող է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Տիագո Մոտային, եթե Մասիմիլիանո Ալեգրին հեռանա։
Թուրինյան ակումբը հետևում է 41-ամյա մասնագետի աշխատանքին և նրան համարում է գլխավոր մարզչի իդեալական թեկնածու Մասիմիլիանո Ալեգրիի հրաժարականից հետո, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Մոտայի պայմանագիրը «Բոլոնիայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Մարզիչը պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է ստացել, սակայն դեռ չի ընդունել այն։