Ֆրանսիայում ադրբեջանամետ նախարարի դեմ ակցիա է իրականացվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միությունն ակցիա է իրականացրել Ֆրանսիայի մշակույթի նախարարության շենքի դիմաց` բողոքի ձայն բարձրացնելով մշակույթի նոր նախարարի նշանակման առիթով:
Օրերս Ֆրանսիայում մշակույթի նախարար է նշանակվել Ռաշիդա Դաթին, ով հայտնի է իր պրոադրբեջանական դիրքորոշումներով և Ալիևի ընտանիքի հետ սերտ կապերով:
Ցուցարաները կեղծ թղթադրամներ և արյան հետքեր հիշեցնող հեղուկ են թափել նախարարության շենքի դիմաց` այդպիսով ցույց տալով նորանշանակ նախարարի առնչությունն ալիևյան կլանին: