Այսօր Ղրղզստանում 4 երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր Ղրղզստանում չորս երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտը։
Բոլոր երկրաշարժերի օջախները գտնվել են Չինաստանում, սակայն ցնցումները զգացվել են նաև Ղրղզստանի Իսիկ-Կուլ շրջանում, գրում է sputnik.kg-ն։
Նշվում է, որ երկրաշարժերից ամենաուժեղն ունեցել է 5,9, իսկ ամենաթույլը՝ 4 մագնիտուդ ուժգնություն: