ՄՅՈւ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ռեշֆորդի մասնակցությամբ երեկույթի վերաբերյալ
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասնակցությամբ երեկույթի կապակցությամբ։
«Մարկուսը պատասխանատվություն է կրել իր գործողությունների համար:
Սա համարվել է ներքին կարգապահական գործ, որն այժմ փակված է»,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարկուս Ռեշֆորդին 764 հազար եվրո տուգանք է սպառնում գիշերային ակումբում երեկույթին մասնակցելու և մարզումները բաց թողնելու համար։