ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023-ին աճել է 14,6 %-ով՝ կազմելով 269,994 դրամ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ․ արդյունքներով աճել է 14,6 %-ով՝ կազմելով 269,994 դրամ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
2023 թ դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճը կազմել է 7,8 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 21,6 տոկոս։
Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ-ին կազմել է 208,323 դրամ՝ 2022-ի համեմատ աճելով 11,4 %-ով։
Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 2023-ին 2022-ի համեմատ աճել է 15 %-ով՝ հասնելով 295,132 դրամի։ Տարեկան կտրվածքով դեկտեմբերին աճը կազմել է 4,6 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 15,4 տոկոս: