ՆԱՏՕ-ն սպառնալիք է Ռուսաստանի համար․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն կառավարվում է ԱՄՆ-ի կողմից և առճակատման գործիք է հանդիսանում, այդ դաշինքը սպառնալիք է Ռուսաստանի համար, այդ պատճառով էլ Մոսկվան համապատասխան միջոցներ է ձեռնարկում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարությունը հնչեցրել է Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ձեռնարկած ամենախոշոր՝ Steadfast Defender զորավարժությունների մեկնարկի համատեքստում։ Զորավարժություններին 90 000 զինվորական է ընդգրկված, դրանք մեկնարկելու են փետրվարին ու շարունակվելու են մինչև մայիս։
Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներն ու անդամության ձգտող Շվեդիան։