Իրանը նվազեցնում է հարստացված ուրանի արտադրության տեմպերը. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը նվազեցնում է հարստացված ուրանի արտադրության տեմպերը, ինչը հավանաբար կհանգեցնի ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացմանը, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին New York Times-ին տված հարցազրույցում։
Նշվում է, որ արտադրության աճը, որը սկսվել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողություններից անմիջապես հետո, «կարծես թե նվազել է»։
«Կա նվազում (արտադրության տեմպերում - խմբ.): Իրանը դեռ ուրան է արտադրում, բայց ավելի դանդաղ», - ասել է Գրոսին թերթին:
Ինչպես նշում է New York Times-ը, արտադրության դանդաղումը վկայում է այն մասին, որ Իրանը կարող է ձգտել թուլացնել «իր առճակատումը» Միացյալ Նահանգների հետ: Ըստ թերթի՝ Իրանը կարող է մտահոգվել, որ միջուկային հարստացման իր ծրագիրը կարող է դառնալ «խոշոր ռազմական թիրախ» ԱՄՆ-ի համար: