«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 28-ամյա դատապարտյալ է մահացել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸNews.am-ը գրում է.
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 7-ին, մահացել է 28-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանը: Այս մասին NEWS.am_ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ Գյումրիի բժշկական կենտրոնում դատապարտյալը 10 օր առաջ հետազոտվել էր, համապատասխան դեղորայքային բուժում էր նրան նշանակվել, որը ստացել է նա:
Գոռ Ղլեչյանի խոսքով, լուրերը, թե դատապարտյալը պահանջել է տեղափոխել իրեն քաղաքացիական հիվանդանոց եւ նրան մերժել են՝ փոխարենը 400 հազար դրամ պահանջելով, իրականությանը չեն համապատասխանում:
Նա հանկարծամահ է եղել, թե ինչից ՝ ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը: