Իրաքի ԱԳՆ-ն շաբաթ օրը տեղեկացել է, որ կանչել է Բաղդադում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեւիդ Բուրգերին, որպեսզի պաշտոնական բողոք հայտնի իր տարածքին ԱՄՆ հասցրած գիշերային հարվածների դեմ։
Ինչպես նշվել է Իրաքի ԱԳՆ հայտարարությունում, Բուրգերին հանձնվել է բողոքի նոտա։
Իրաքի ԱԳՆ-ն դատապարտել է իր տարածքին հասցված հարվածները՝ դրանք անվանելով «ամերիկյան ագրեսիա»։
Մինչ այդ ԱՄՆ-ն հայտարարել էր Սիրիայում եւ Իրաքում «իրանական եւ իրանամետ ուժերի» 85 օբյեկտների հարվածելու մասին՝ ի պատասխան Հորդանանի ամերիկյան բազայում դրոնի գրոհի հետեւանքով զոհված ամերիկացի երեք զինծառայողների մահվան։
Սիրիային հասցված ԱՄՆ գիշերային հարվածների հետեւանքով զոհվել է Իրանի կողմից աջակցվող 18 զինյալ՝ ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի» տվյալների, տեղեկացրել է Al Jazeera-ն։