ԵՄ նոր պատժամիջոցները կազդեն տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կազդեն տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, մշակվում են նաև տնտեսական միջոցառումներ, բայց դժվար թե պատրաստ լինեն մինչև փետրվարի 24-ը. հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Նոր տնտեսական սահմանափակումներ են մշակվում, բայց դժվար թե դրանք պատրաստ լինեն փետրվարի 24-ին»,- նշում է Bloomberg-ը։
Ավելի վաղ եվրոպական բարձրաստիճան աղբյուրը հայտնել էր, որ ներկայումս քննարկումներ են ընթանում հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթի շուրջ։ Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցներ են նախատեսվում ընդունել մինչև փետրվարի 24-ը, այս նպատակն իբր դրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։