Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը, Ռուսաստանը և Չինաստանը մարտ ամսին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին։
«Մյուս երկրները նույնպես հրավիրվել են մասնակցելու Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններին, որոնք կանցկացվեն (իրանական օրացույցի – խմբ.) տարվա վերջում (ավարտվում է 2024 թվականի մարտին – խմբ.)»,-Իրանիի խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ Իրանի համար զորավարժություններն անցկացվում են՝ ապահովելու «Իսլամական Հանրապետության և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների շահերի և տնտեսական ռեսուրսների անվտանգությունը»։