Թիրախում Վահան Քերոբյանն է․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ըստ որոշ աղբյուրների, էկոնոմիկայի նախարարության չարաշահումների սկանդալային պատմության թիրախն իրականում նախարար Վահան Քերոբյանն է, ով անգամ տեղեկացված չէր, որ այդ օրն իր նախարարությունում ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում, եւ իր տեղակալը ոչ թե երկրից մեկնելու համար է ազատվել աշխատանքից, այլ քրեական մեղադրանքի պատճառով: Իսկ երբ տեղեկացավ, հայտարարեց. «Մի բան է, որ մարդուն մեղադրում են անփութության մեջ, ուրիշ բան է, որ ասում են՝ սա կոռուպցիա է... մեղադրանքները, որոնք ներկայացվում են, իրենց տակ դրված փաստեր չունեն»:
Որոշ լուրերի համաձայն, նախաքննական մարմինն ամեն ինչ անում է, որ հանցանքի «հետքը» գնա հասնի նախարարին, եւ մեղադրյալները ցուցմունքներ տան նրա դեմ: Որ, ինչպես Քերոբյանն է ասում, «փաստեր դնեն» իր դեմ հարուցվելիք մեղադրանքի տակ։ Մասնավորապես հարուցված երկրորդ վարույթով, որը վերաբերում է «խելացի այգիներ» կոչվող գյուղատնտեսական ծրագրին, պաշտոնական տվյալների համաձայն՝ պետությանն առավելապես խոշոր՝ մոտ 240 միլիոնի դրամի վնաս է հասցվել։
Տեւական ժամանակ է՝ իշխանության սորոսական փայատերերը` եվրոպաներից ֆինանսավորվող տարբեր մութ անձնավորություններ, կատաղի պայքար են սկսել կառավարության պրոռուսական թեւի դեմ եւ մի քանի ամիս է՝ շարունակ Քերոբյանի անունն են շրջանառում: Իբր նախարարը, ըստ նրանց, շրջանցում է արեւմտյան պատժամիջոցները եւ թույլատրում, որ Հայաստանից կամ Հայաստանի միջոցով Ռուսաստան արգելված ապրանքներ արտահանվեն։ Այս ցանկում, ի դեպ, այլ անձինք էլ կան․ սորոսականների ցանկը մեծ չէ, բայց նրանք հետեւողականորեն որոշել են այդ անձանց դուրս մղել իշխանությունից:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։