Նախկին դատախազ Գևորգ Բաղդասարյանը նոր պաշտոն ունի
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ։
Մինչ այս նա զբաղեցրել է ՔԿ նախագահի խորհրդականի պաշտոնը։