Ռուբեն Խալապյանը նշանակվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Ռուբեն Խալապյանը նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։
Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից։
Մինչ այդ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցնում էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը։ Վերջինս փետրվարի 1-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: