Կա մեկ էկզիստենցիալ սպառնալիք՝ դա Դոնալդ Թրամփն է. Բայդեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «էկզիստենցիալ սպառնալիք», որը «կփորձի վերացնել այն ամենը, ինչ մենք արել ենք», գրում է Daily Mail-ը:
«Կա մեկ էկզիստենցիալ սպառնալիք՝ դա Դոնալդ Թրամփն է: Նա կփորձի չեղարկել այն ամենը, ինչ մենք արել ենք։ Չսխալվե՛ք», - Նյու Յորքում աջակիցների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահը։
Այնուհետև նա խնդրել է ընտրություններում քաղաքացիների աջակցությունը. «Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»:
ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերին: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կլինի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն: