Ողբերգական վթար-հրդեհ՝ Լոռիում. Volkswagen-ը բախվել է ծառին ու բռնկվել, զոհ ու վիրավոր կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ-Գյուլագարակ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդին և 1 ուղևորին, ով կին է, ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ՆԳՆ ՓԾ Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Լավրենտ Քալաշյանը, ապա օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խւմբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, ապա նրան տեղափոխել Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Տեղում պարզվել է, որ ուղևորուհին մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Սերգեյ Համբարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արթուր Աջամյանը, կրտսեր պարեկներ Մկրտիչ Հովհաննիսյանն ու էդգար Ահարոնյանը:
Պարեկերի այսսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանում էին և ստեղծում էին խցանում, սակայն պարեկների ժամանումից հետո երթևեկությունը վերականգնվել է:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Ալբերտ Գ.-ն է, իսկ մահացածը Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Ռոզա Խ.-ն է, իսկ վարորդը ծառայում է սամնապահ զորքերում: