Ընդունել եմ Երևանի քաղաքապետի առաջարկը. Միքայել Պողոսյանը բացում է փակագծերը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾHenaran.am-ը գրում է.
Հայտնի դերասան, երգիչ եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանը Երեւանի ավագանու ընտրություններում ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում (10-րդ համարի տակ):
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Միքայել Պողասյանը նշեց, որ առաջարկը արվել է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից. « Ես անկուսակցական եմ եղել ու շարունակում եմ մնալ անկուսակցական, պարզապես ուզում եմ իմ սկզբունքներով, իմ ճաշակով և իմ տեսիլքներով քաղաքին օգտակար լինել: Սա այն քայլն է, որին դիմել եմ»,-ասաց դերասանը:
Անդրադառնալով հարցին, թե կատարվածը որոշ լրատվամիջոցների կողմից այլ մեկնաբանությամբ է ներկայացվել Պողոսյանը արձագանքեց.
«Այնպիսի տպավորություն է, ոնց որ հանցանք եմ գործել: Ես ուզում եմ իմ քաղաքի մշակը դառնամ, այսքանն է»,-ընդգծեց Միքայել Պողոսյանը: