Հարսանիքից երկու ժամ անց այս տղամարդը որոշեց բաժանվել կնոջից. Պատճառն ուղղակի ապշեցնող է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս պատմությունը տեղի է ունեցել վերջերս՝ Սաուդյան Արաբիայում: Ամուսինը որոշել է
ապահարզանի դիմել՝ հարսանիքից երկու ժամ հետո: Պատճառը կարող է շատ զվարճալի
թվալ, բայց դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ չի կարելի ամուսնանալ՝ առանց մտածելու, թե ինչպես կընթանան հետագա հարաբերությունները: Ամուսնական կյանքում պետք է կարողանալ միշտ փոխզիջումների գնալ, հակառակ դեպքում այն նման ավարտ կունենա, ինչպես մեր պատմությունում:
Հարսանեկան արարողությունից հետո ամուսինն առանձնացավ իր կնոջ հետ հյուրանոցի համարում:
Տղան ուզում էր գործի անցնել. Զբաղվել նրանով, ինչով զբաղվում են նորապսակներն առաջին հարսանեկան գիշերը (խոսքը նվերները և նվեր ստացած գումարը հաշվելու մասին չէ), բայց աղջիկն այլ պլաններ ուներ… Բանը նրանում էր, որ նա բազմաթիվ շնորհավորական հաղորդագրություններ էր ստացել և ցանկանում էր պատասխանել բոլորին:
Երբ ամուսինը խնդրեց կնոջը մի կողմ դնել հեռախոսը՝ կինը վիրավորվեց:
Հետո ամուսինը հարցրեց, թե ով է նրա համար ավելի կարևոր, և կինը պատասխանեց,
որ կարևոր են իր ընկերները, որոնց հետ նա շփվում է: Դրանից անմիջապես հետո ամուսինն ապահարզան պահանջեց:
Սկզբում դատարանը փորձեց ժամանակ տալ զույգին՝ մտածելու և որոշումը փոխելու համար, սակայն ամուսինը պնդում էր, որ ապահարզան լինի:
Ահա, թե ինչպես առաջին հարսանեկան գիշերը դարձավ վերջինը: