Խորվաթիայի դեմ խաղում Տիկնիզյանը լավագույններից մեկն էր, խաղից հետո ինձ շատ էին հարցնում նրա մասին. Օլիչ
ՍՊՈՐՏԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, իսկ այժմ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Իվիցա Օլիչը Sport Express-ի հետ զրույցում խոսել է «Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի խաղի մասին։
«Անցյալ տարի Տիկիին տեսել եմ հավաքականի խաղերում: Մենք նույն խմբում էինք։ Նա լավ է խաղում «Լոկոմոտիվ»-ում, հավաքականի հանդիպումներում նույնպես լավ մարզավիճակում էր։ Երբ մենք խաղում էինք Խորվաթիայում, նա լավագույններից մեկն էր: Գիտեմ, որ այս հանդիպումը դիտել են ոչ միայն «Վերդերի», այլ նաև «Վոլֆսբուրգի» ներկայացուցիչները։ Եվ նայում էին ոչ միայն Խորվաթիայի հավաքականին, այլև Հայաստանին։ Այս խաղից հետո ինձ շատ են հարցրել Տիկնիզյանի մասին»,- ասել է Օլիչը։
Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ; «Transfermarkt» պորտալը նրա արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։