ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 փետրվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Զինվորական երեխաների համաշխարհային օր, Դարվինի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ազատ ամուսնության օր, Մյանմա՝ Միասնության օր, Վենեսուելա՝ Երիտասարդության օր, Տաջիկստան՝ Դուշանբեի մասսայական անկարգությունների զոհերի հիշատակի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1286 –վախճանվել է Հայոց կաթողիկոս Հակոբ Ա Կլայեցին։
1741 - վախճանվել է Կ.Պոլսո հայոց պատրիարք Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցին։
1908 - վախճանվել է գրող Արփիար Արփիարյանը։
1909– ծնվել է հայագետ, բանագետ Արամ Ղանալանյանը։
1921-Վրաստանի խորհրդայանացման ժամանակ բոլշևիկյան ապստամբություն է սկսվել Վրաստանի ձեռքում գտնվող Լոռիում, որի ընթացքում հաջողվել է որոշակիորեն զինաթափել և դուրս մղել վրացական բանակին։
1935– ծնվել է ճանաչված գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը։
1941 - ծնվել է բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանը։
1962 - ծնվել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը։
1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Շրի-Լանկայի հետ։
1992 - վախճանվել է գրաֆիկ, մանկավարժ Միհրան Սոսոյանը։
1994 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Օմարի լեռնանցքի համար, որի արդյունքում հայերն ամբողջական վերահսկողություն են սահմանել ամբողջ Քելբաջարի շրջանում։
1999- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելիզի հետ։
2004-Հայաստանի զինված ուժերի մեկ դասակ ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար մեկնել է Կոսովո: Սա եղել է Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը:
2008-ՀՀԿ գործադիր մարմնի նիստում միաձայն որոշվել է «ՀՀԿ-ի կանոնադրության խախտման և կուսակցության համագումարի որոշումը չկատարելու կապակցությամբ Սասուն Միքայելյանին հեռացնել ՀՀԿ-ի շարքերից:
-վախճանվել է գրականագետ, չարենցագետ Արփենիկ Չարենցը:
2009-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ հերթական համագումարում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:
2012-կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ հանրապետության 9 մարզերում։
2016- ԱԱԾ-ի տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը։
2019-Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին:
2021-«Հայրենիքի փրկության շարժմում»-ը Ազատության հրապարակում անց է կացրել հանրահավաք, որտեղ որոշվել է հրապարակը դարձնել շարժման շտաբ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
881 —Հռոմի պապ Հովհան 8-ի կողմից Կարլ 3-րդ Հաստլիկը ստացել է Արևմուտքի կայսրի թագը։
1429– Հարյուրամյա պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ռուվրեի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաղթանակ են տոնել ֆրանսիացիների նկատմամբ:
- Վոկուլյեր քաղաքի կապիտան Ռոբերտ դե Բոդրիկուրուին է դիմել Դոմրեմի գյուղի մի 17-ամյա աղջիկ ասելով, որ ինքն է դադարեցնելու Օռլեանի պաշարումը, դոֆինին դարձնելու թագավոր, դուրս քշելու զավթիչներին թագավորությունից։ Սկսվել է Ժաննա դը Արկի հաղթարշավը։
1502 —Կաստիլիայից քշվել են քրիստոնեություն չընդունած մավրերը։
1541 —Չիլիի առաջին գուբերնատոր Պեդրո դը Վալդիվիան և իսպանացի կոնկիստոդորները հիմնադրել են Սանտյագո-դե-Չիլի քաղաքը։
1538- վախճանվել է գերմանացի նկարիչ Ալբրեխտ Ալթդորֆերը։
1593 — Իմդժինյան պատերազմի ընթացքում Քվոն Յուլայի 3 000-ոց կորեական բանակը Խենդժու ամրոցի համար մղված ճակատամարտում ջախջախել է ճապոնական 30 000-ոց բանակը։
1804 - վախճանվել է գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը։
1809– ծնվել է անգլիացի աշխարհահռչակ գիտնական, բնագետ և ճանապարհորդ Չարլզ Դարվինը:
1809- ծնվել է Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը։
1818 - Չիլին հռչակել է իր անկախությունը։
1832 - Էկվադորը գրավել է Գալապագոսյան կղզիները։
1865 —Դմիտրի Մենդելեևը պաշտպանել է իր «Սպիրտի ջրի հետ միացման մասին» դիսերտացիան, որը շատերը համարում են ռուսական օղու բաղադրության ստեղծման հիմքը։
1896 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ամբրուազ Թոման։
1898 —տեղի է ունեցել առաջին այնպիսի ավտովթարը, որի ժամանակ գրացվել է զոհ՝ Հենրի Լինդֆիլդը մահացել է իր ավտոմեքենայի վթարի արդյունքում։
1899– Գերմանական կայսրությունը Իսպանիայից գնել է Կարոլինյան և Մարիանյան կղզիները:
1908-Անգլիայում ընդունվել է օրենք, ըստ որի տուգանվում է յուրաքանչյուր այն անձը, որը թույլատրել է երեխային ծխել։
1912– Չինաստանում ավարտվել է Սինհայան հեղափոխությունը, որի արդյունքում կործանվել է Ցին դինաստիան:
1941-առաջին անգամ պենիցիլինը հաջողությամբ օգտագործվել է հիվանդի բուժման համար։
1950– ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միությունը:
1961– ԽՍՀՄ-ից տիեզերք է ուղարկվել «Վեներա-1» ավտոմատ միջմոլորակային կայանը, որը Վեներա մոլորակի ուսումնասիրության համար ստեղծված առաջին կայանն է:
1994-կայացել է 17-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։
2017 —վախճանվել է ամերիկյան ջազային երաժիշտ և երգիչ Էլ Ջերրոն։
Կ. Խաչիկյան