Ալիեւին լռեցնելը պետք է ամեն հայաստանցու և հայի պատվի գործ դառնա, որովհետև ցանկացած լկտիություն սահման ունի. Ոսկանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին ամենավերջին սինլքորի նման հոխորտացել է՝ վիրավորելով նաև մեր բանակը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ, ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
«Սրան լռեցնելը պետք է ամեն հայաստանցու և հայի պատվի գործ դառնա, որովհետև ցանկացած լկտիություն սահման ունի։ Իսկ լռեցնելու ամենակարճ ուղին հենց այսօրվանից աշխատելն է, որպեսզի մեր եռագույնը Ստեփանակերտում կրկին ծածանվի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալության հերթական արարողության ժամանակ հերթական սպառնալիքներն էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, որ Եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի լինի: