Հաքան Ֆիդանը Վրաստանի արտգործնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Իրակլի Դարչիաշվիլիի հետ։
Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիդանը նաև նշել է․
«Քննարկեցինք մեր երկրներին վերաբերող տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։ Մասնավորապես քննարկեցինք, գիտեք, Հարավային Կովկասի շատ երկար ժամանակ շարունակվող խնդիրներից մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հարցը, կիսվեցինք այդ հարցում մեր ունեցած դիրքորոշումներով, վերահաստատեցինք մեր ցանկությունն ու կառուցողական դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանը վայրկյան առաջ հասնի կայունության»։