Պուտինին զեկուցել են Նավալնիի մահվան մասին տեղեկությունը. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին տեղեկությունը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ տեղեկություն չունի Նավալնիի մահվան պատճառների մասին:
«Բժիշկները պետք է պարզեն»,- ասել է Պեսկովը։
RT-ի փոխանցմամբ՝ պատճառը թրոմբն է եղել:
Նշենք, որ Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայության գրասենյակն իր կայքում հայտնում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։
«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա.Ա. Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները և «հրավիրվել է շտապօգնության բրիգադ»։