Հայաստանի Սահմանադրության մեջ մեր «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության» նկատմամբ առկա պահանջները պետք է վերացվեն. Ադրբեջանի ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին՝ դրանք որակելով «միջազգային հանրությանը մոլորեցնող»:
«Չնայած այն հանգամանքին, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական և օգտակար մթնոլորտում, չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի մասին կոչերին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային հանրությանը մոլորեցնող հայտարարությունները ցավալի են», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ուշադրություն է դարձրել Փաշինյանի ասածին առ այն, «միջազգային հանրությունը չի աջակցում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին»՝ հայտարարելով, թե «դա ոչ ուղղակիորեն ապացուցում է, որ հայկական կողմի տարածքային հավակնությունները պահպանվում են»:
«Այս առումով մեր «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության» (չակերտները՝ Tert.am) նկատմամբ պահանջները, որոնք արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ և օրենսդրական ակտերում, պետք է վերացվեն», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։