ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից պահանջվում է բռնագանձել ավելի քան 15 միլիարդ դրամ
ԻՐԱՎՈՒՆՔՀակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99-րդ հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 7 անշարժ գույք.
- 1 տրանսպորտային միջոց.
- 2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
- 5 մլրդ 767 մլն 369 հազար դրամ՝ որպես գույք, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել.
- 10 մլրդ 70 մլն 529 հազար դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ: